«Չելսին» պատրաստ է վաճառել Տեմմի Աբրահամին
Լոնդոնի «Չելսին» պատրաստ է վաճառել թիմի մի շարք ֆուտբոլիստների՝ թոփ տրանսվեր իրականացնելու համար։ Ինչպես նշում է The Telegraph-ը՝ լոնդոնյան թիմը պատրաստ է վաճառել թիմի հարձակվող Տեմմի Աբրահամին՝ 40 միլիոն ֆունտ ստեռլինգ գումարով։
Թիմից կարող է հեռանալ նաև Օլիվիե Ժիրուն։
Ավելի վաղ անգլիական մի շարք սպորտային պարբերականներ նշեցին, որ ամռանը լոնդոնյան ակումբը կարող է գնել իտալական «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակույին կամ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։