Սերխիո Ռամոսը «Ռեալում» մնալու համար պատրաստ է աշխատավարձի 10 տոկոսի նվազման
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկանում է մնալ մադրիդյան թիմում։ Այս մասին տեղեկանում ենք ABC-ից։
Մադրիդյան թիմի ավագը ցանկանում է 2 տարի ևս մնալ թիմում։ Այս դեպքում Ռամոսը կարող է համաձայնվել աշխատավարձի 10 տոկոսի նվազման։ Իսպանական ակումբը իր ավագին կարող է առաջարկել 1 տարվա պայմանագիր։
Այս ամռանը լրանում է Ռամոսի պայմանագիրը։ Այս մրցաշրջանում Ռամոսը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում։