Նրանք մեր հերոսներն են, ոչ թե «մեռած երեխեք». քաղաքացին՝ նախարար Քերոբյանին (տեսանյութ)
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը որոշել է, որ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության խորհրդատվության նորարությունների և մոնիտորինգի վարչության մարզային բաժինների հաստիքներ հարկավոր չեն և կրճատել է աշխատողներին:
69 աշխատող եկել էր կառավարություն՝ իրենց դժգոհությունները հայտնելու նախարարությանն ու վարչապետին:
Քերոբյանը հանդիպեց աշխատակիցների հետ, սակայն այս հանդիպումը մեծ արդյուքն չտվեց:
Զրույցի ժամանակ նա նշեց, որ հաստատ բոլորն էլ գործ կճարեն:
Ինչ վերաբերվում է իր այսօրվա աշխատանքին, ապա Քերոբյանն ասաց, թե ինչու է համաձայնվել նախարարի աշխատանքին:
«Երբ եկա նախարարի պոշտոնին, ես ինձ խոստացա, որ էն «մեռած երեխեքի» (նկատի ունի զոհվածներ հերոսներին-խմբ.) համար ստեղծեմ լավ ուժեղ երկիր»,-ասաց նա:
Հավաքվածները պահանջեցին հարգանքով խոսել՝ հակադարձելով, որ նրանք մեր հերոսներն են, ոչ թե «մեռած երեխեք»:
Մանրամասները՝ տեսանյութում