Արիեն Ռոբենը բաց կթողնի Բավարիայի առաջիկա հանդիպումը
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է, որ թիմի եզրային խաղացող Արյեն Ռոբենը բաց է թողնելու «Ինգոլշտադի» հետ խաղը:
«Վաղը նա չի խաղալու, իսկ հետագա հանդիպումներին չեմ բացառում, որ կարողանա մասնակցել»,- նշել է Գվարդիոլան:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բավարիայի» ֆուտբոլիստներ Ֆրանկ Ռիբերին եւ Մեհդի Բենատիան մինչ տարեվերջ չեն խաղալու: