«AstraZeneca» պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է․ ԱՆ-ն այն իրացնելու խնդիր ունի․ բժիշկ Գևորգ Գրիգորյան (փաստաթուղթ)
«AstraZeneca» պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է, և Առողջապահության նախարարությունը այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանը:
«Հիշո՞ւմ եք, որ «AstraZeneca» պտվաստանյութի տարիքային շեմը սահմանել էին 55 տարեկանից բարձր տարիքը:
Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին փորձում հիմնավորել իրենց որոշումը:
Դե քանի որ հիշում եք՝ ասեմ, որ նախարարի հրամանով փոփոխել են ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԵՄԸ (ինչպես գարդասիլի դեպքում):
Դա բնական էր, որովհետև «AstraZeneca» պատվաստանյութի պիտանելիության ժամկետը մայիսին ավարտվում է և նրանք այդ պատվաստանյութը իրացնելու խնդիր ունեն:
Հ.Գ. Բնակչությունը չի վստահում ՀՀ առողջապահության նախարարությանը: Առողջապահության նախարարությունն արդեն վաղուց լեգիտիմ չէ», - գրել է բժիշկը:
