Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները

ՀԱՊԿ անդամ լինելը չի խանգարում զենքի վաճառքին. փորձ է արվում Հայաստանը տանել ՆԱՏՕ-ի և կոնկրետ՝ ԱՄՆ-ի ազդեցության տակ. ռազմական փորձագետը՝ ԱՄՆ դեսպանի հայտարարության մասին

Եթե ցանկություն լինի, որ, օրինակ, ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ն որևէ ռազմական օգնություն ցուցաբերեն Հայաստանին կամ, ասենք, փոխհամագործակցություն լինի, ապա դրանք կարգավորվում են բազմաթիվ պայմանագրերով, և բացարձակապես չի խանգարում Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը: Այդ մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա», որը իրենք կարող էին տրամադրել:

«Նոյեմբերի 10-ի տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո տարածաշրջանում իրավիճակը բավականին փոխվել է, և խաղացողները սկսել են իրականում ուժեղացնել իրենց դիրքերը հենց այս հայտարարություններով, ոչ թե գործել «սառը պատերազմի» մոտիվներով: Դեսպանի այս հայտարարությունը հենց այս համատեքստում է: Այսինքն՝ փորձ է կատարվում Հայաստանի Հանրապետությանը՝ տարածաշրջանով հանդերձ, տանել ՆԱՏՕ-ի, տվյալ դեպքում՝ կոնկրետ ԱՄՆ-ի ազդեցության տակ, եթե չտանել, ապա առնվազն դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Ընդհանրապես, ռազմական փոխհամագործակցությունը, որպես այդպիսին, ոչ թե պայմանավորված է միայն Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելով, այլ նաև կարգավորվում է բազմաթիվ պայմանագրերով և պայմանավորվածություններով: Եթե ցանկություն լինի, որ, օրինակ, ՆԱՏՕ-ն կամ ԱՄՆ-ն որևէ ռազմական օգնություն ցուցաբերեն, կամ փոխհամագործակցություն լինի, ասենք, զենքի վաճառք, ապա դրանք կարգավորվում են բազմաթիվ պայմանագրերով: Բացարձակապես չի խանգարում ՀԱՊԿ անդամ լինելը, միայն մի բանով է խանգարում, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ազդեցության ոլորտում, դա է խնդիր իրենց համար»,- ասաց ռազմական փորձագետը:

Նա արձանագրեց, որ ՆԱՏՕ-ն, սակայն, թուրքալեզու պետություններին Թուրքիայի միջոցով կարողանում է ռազմական օգնություն ցուցաբերել:

«Ճիշտ է՝ առաջին դեմքից երևում է, որ դա Թուրքիան է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա ՆԱՏՕ-ն է անում: Եվ իրականում թուրքալեզու պետությունները, որոնք ՀԱՊԿ անդամ են, կարծես թե կամաց-կամաց գնում են դեպի ԱՄՆ ազդեցության ոլորտ: Դա ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև Միջին Ասիայում է տեղի ունենում: Այսինքն՝ տեղի է ունենում ազդեցության գոտիների վերաբաշխում: Այնպես որ՝ այս առումով սա կարող ենք նախադեպ համարել թուրքալեզու պետությունների համագործակցությունը Թուրքիայի հետ, որը դիտարկվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ այսինքն՝ ԱՄՆ-ն փորձում է Ադրբեջանին վերջնականապես ներքաշել ՆԱՏՕ-ի ազդեցության գոտի՞, փորձագետը պատասխանեց, որ Ադրբեջանն արդեն իսկ գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության ոլորտում. «Թուրքիան բավականին մեծ օգնություն ցուցաբերեց պատերազմի ժամանակ և նույնիսկ հայտարարվեց, որ ստեղծվում է թուրք-ադրբեջանական զորախումբ: Այսինքն՝ ուղիղ տեքստով չասվեց, որ Ադրբեջանը գնում է ՆԱՏՕ, բայց դա Ռուսաստանի համար դիտարկվում է իր ազդեցության ոլորտներից դուրս, եթե չասենք՝ ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտներից ներս: Եթե ԱՄՆ-ն տարածաշրջանում «կռիվ է տալիս» Հայաստանի համար, ապա Ռուսաստանը «կռիվ է տալիս» Ադրբեջանի համար՝ փորձում է Ադրբեջանին տանել իր ազդեցության ոլորտ, որովհետև Ադրբեջանը չի գտնվում իր ազդեցության ոլորտում»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Ազատության» հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել էր. «Կարծում եմ, որ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը ռազմական օգնություն չէ, այլ հակաահաբեկչական օգնություն է, որը կոչված է օգնելու Ադրբեջանին Իրանի հետ իր սահմանը ապահովման գործում, և լուծելու հակաահաբեկչական խնդիրները, որոնց շուրջ ԱՄՆ և Ադրբեջանը մտավախություններ են կիսում: Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող օգնությանը, ռազմական օգնությանը, ապա ես պարզապես պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ դա այն կազմակերպությունը չէ, որի անդամ է ԱՄՆ-ն, և Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը մենք կարող ենք տրամադրել»:

Աստղիկ Հովհաննիսյան