Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Պատգամավո՞րն է որոշում՝ ում, երբ ստորացնել․ այս նախագիծը լինելու է մահակ՝ անցանկալի մարդկանց չեզոքացնելու համար․ Թագուհի Թովմասյան

Բերված նախագիծը լավն է, փաթեթավորումը գեղեցիկ է, բայց բովանդակությունը խնդրահարույց է։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթին, որը խորհրդարան էր բերվել քննարկման։

Պատգամավորի դիտարկմամբ, նախագիծը քննարկելիս իշխանության ներկայացուցիչները խիստ ագրեսիվ էին, և դա նաև մասամբ կապված է Սյունիքի դեպքերի հետ։ Նա նկատում է, որ եթե հիմա այս փաթեթը քննարկվի ու ընդունվի, ապա կստացվի, որ ամեն մի նմանատիպ դեպքից հետո  նոր նախագիծ է բերվելու։

«Այսինքն՝ կյանքի ամեն դրվագ նոր օրենքով պետք է դատապարտվի։ Իմ կարծիքով, այսօրվա այս իրավիճակի սերմերը ցանել է սև ու սպիտակ բաժանումների հեղինակը։ Եվ ըստ իս, այս ընտրություններն այդ լարվածությունը չեն թոթափելու, մարդկանց նյարդերն ավելի պրկվելու են, և ես կանխատեսում եմ ամենավատ սցենարները՝ հարձակումներ, խոչընդոտման ամենատարբեր ձևեր, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել մի շարք նոր ձերբակալությունների»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Նա նկատում է, որ այս կերպ ստացվում է, որ ով հայհոյի Փաշինյանին՝ խուլիգան է․ «Այդպես չի կարելի։ ԱԺ պատգամավորն ասում է, որ ինչ-որ մարդիկանց պետք է ստորացնելով բերման ենթարկել, այսինքն՝ մեր երկրում կան քաղաքացիներ, որոնք արժանի են ստորացմա՞ն, և ո՞վ, պատգամավո՞րն է որոշում՝ ում, երբ ստորացնել։ Եվ այս նախագիծն էլ լինելու է մահակ՝ անցանկալի մարդկանց չեզոքացնելու համար»,- նշեց նա։

Ինչ վերաբերվում է քարոզարշավը խոչընդոտելու համար սահմանված 700 հազարից մինչև 1 միլիոն դրամ տուգանքին, ապա պատգամավորի համար հասկանալի չէ, թե ընդհանրապես ինչ են նկատի ունեցել՝ խոչընդոտել ասելով։

«Հայտնի չէ, թե խոչընդոտելը որն է, կարող է հոգոց հանես, ու դա դիտվի խոչընդոտում»,- ասաց Թագուհի Թովմասյանը։ Նրա կարծիքով, իշխանությունն այսօր գնում է ռեպրեսիաների, անընդհատ ինչ-որ բաներ խստացնելու ճանապարհով։