Անդրեա Պիրլոն «Յուվենտուսը» կմարզի մինչև մրցաշրջանի ավարտը․ Նիկոլո Սկիրա
Իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան նշել է, որ «Յուվենտուսը» մտադիր չէ աշխատանքից հեռացնել Անդրեա Պիրլոյին:
Ավելի վաղ տեղեկություններ կային, համաձայն որոնց՝ թուրինյան ակումբի գլխավոր մարզիչը կարող է կորցնել պաշտոնը մայիսի 2-ին «Ուդինեզեի» դեմ հանդիպմանը պարտությունից հետո։
«Չնայած վերջին ժամերի լուրերին, «Յուվենտուսը »չի պատրաստվում Անդրեա Պիրլոյին փոխարեն թիմը վստահել Իգոր Տուդորին։
Պիրլոն մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում մարզելու է «Յուվենտուսը»: Վերջնական արդյունքների հիման վրա ակումբը կորոշի շարունակել համագործակցությունը, թե մարզիչ փոխել»,- այս մասին գրել է Սկիրան: