Ռաֆայել Վարանի տրանսվերի համար կպայքարեն անգլիական 2 գրանդ ակումբները
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը և ֆուտբոլիստն ամենայն հավանականությամբ կլքի ակումբը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Աղբյուրը նշում է, որ Վարանի տրանսվերի համար կպայքարեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ընդգծենք, որ ֆրանսիացին մի քանի անգամ ակնարկել է, որ հաջորդ մրցաշրջանում ցանկանում է նոր մարտահրավերներ ստանալ։