Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինը
Հասարակություն

Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ․ սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դրսևորեք․ Աննա Գրիգորյան

«Ինչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին»: Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ արձագանքելով իմքայլականների հնչեցրած մեղադրական հայտարարություններին, որոնք ուղղված էին սյունեցիներին։ 

Հիշեցնենք, որ նրանք հայհոյանքներ էին հնչեցրել Նիկոլ Փաշինյանին ուղղված։

Աննա Գրիգորյանը, ով պատերազմյան շրջանում առաջին պատգամավորներից էր, ով  լքեց «Իմ քայլը» խմբակցությունը, նկատեց, որ չի կարելի կանգնել ամբիոնի մոտ ու որակումներ տալ սյունեցիներին։

«Դո՞ւք եք որոշում՝ ով է խուլիգան, ով՝ ոչ։ Զգույշ եղեք մարդկանց մասին խոսելիս»,-ասաց պատգամավորը՝ իր խոսքն ուղղելով իմքայլականներին։

Նա նկատեց, որ խորհրդարանը պետք է ոչ թե բաժանարար լինի, այլ միավորի ժողովրդին, մինչդեռ նրանք իրենց պահվածքով նոր սեպ են խրում ժողովրդի միջև։

«Այս երեք տարիների ընթացքում մենք սևի ու սպիտակի բաժանեցինք մեր հասարակությունը, հիմա էլ այն ներմուծում եք Սյունիքի մարզ՝ ասելով, որ կան լավ սյունեցիներ, որոնք ձեր կողքին են, և շատ վատ սյունեցիներ։ Այդպես խոսողներին ես կխնդրեի, կառաջարկեի գնալ Սյունիք, կանգնել Շուռնուխում և խոսել նման կերպ»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Նրա ելույթի ընթացքում իմքայլականները փորձում էին ռեպլիկներ հնչեցնել։ Արձագանելով նրանց՝ Աննա Գրիգորյանը հորդորեց  պատգմավորին վայել պահել իրենց ու չընդհատել իրեն։

Աննա Գրիգորյանը նաև հիշեցրեց իմքայլական, Նիկոլ Փաշինյանի աներձակ Հրաչյա Հակոբյանի խոսքը, թե «Բա պետք ա բերման ենթարկեն, այ տենց ստորացնելով բերման ենթարկեն» և շեշտեց, որ ԱԺ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկան։

«Ես խնդրել եմ, որ ստեղծվի էթիկայի հանձնաժողով և քննվի այս հարցը։ Եվ ընդհանրապես, սյունեցիների մասին խոսելիս խիստ հարգալից վերաբերմունք դրսևորեք»,- եզրափակեց խոսքը նա։