Թուրքիայի համբերությունը ևս անսահման չէ
Թուրքիայի արտգործնախախար Մևլութ Չավուշօղլուն թուրքական NTV հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ, խոսելով հյուսիսային Իրաքում տեղակայված թուրքական զորքի մասին, անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ լարվածությանը:
«Մեր համբերությունը ևս անսահման չի, և եթե չենք պատասխանում Ռուսաստանի կողմից արված քայլերին, դա վախից կամ մեղքի զգացումից չէ»,- հայտարարել է Չավուշօղլուն:
Անդրադառնալով խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ հարցին, նա ասել է, որ իրենք դա չէին ուզում, բայց Ռուսաստանն ապօրինաբար խախտեց թուրքական սահմանը: Իսկ հիմա իրենք համբերատար սպասում են հարաբերությունների կարգավորմանը և հույս ունեն, որ նախկին հարաբերությունները կվերականգնվեն: