Օշականում հրդեhից հետո տանը հայտնաբերել են 48-ամյա նախկին ոստիկանի կիսամոխրացած դին․ Shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։43-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Հրշեջները, մարելով երրորդ փակուղու 1-ին տան 1-ին հարկում առաջացած կրակը, այնտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Հրշեջ-փրկարարները դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կիսաայրված՝ մասամբ մոխրացած քաղաքացին նույն տան բնակիչ՝ 48-ամյա Գագիկ Բ-ն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ Իսկ մարզային փրկարարական վարչությունում նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար կրակի առաջացման պատճառները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը ոստիկանության նախկին ծառայող էր։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։