Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների հաջողություններ արձանագրած անդամներին (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել.
«Հաղթանակի այն զգացողությունը, որ պատճառեցիք Հայաստանի ժողովրդին՝ կրկնակի ավելի մեծ արժեք ունի: Հետպատերազմական այս շրջանում սեփական ուժերի նկատմամբ վստահությունն առանձնակի կարևորություն ունի։
Կառավարությունում հյուրընկալել եմ Եվրոպայի առաջնությունում և Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում հաջողություններ արձանագրած ծանրամարտի և ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականների անդամներին»: