Ուկրաինայի ԱԳՆ-ն Օդեսայում գտնվող Ռուսաստանի հյուպատոսին «անցանկալի անձ» է հայտարարել
Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Օդեսայում Ռուսաստանի հյուպատոսին «անցանկալի անձ» հայտարարելու մասին։ Նա ստիպված կլինի լքել երկիրը մինչ ապրիլի 30-ը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկուշաբթի օրը Մոսկվան հայտարարեց Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակցի մասին, ով պետք է լքի երկիրը մինչև ապրիլի 30-ի օրվա վերջ:
Ընդգծենք, որ վերջին շրջանում ռուս-ուկրաինական լարածությունը զգացվում է տարբեր հարթակներում։ Այս ամենի հետ մեկտեղ երկու երկրների նախագահները կարծես թե պատրաստակամություն են հայտնել միմյանց հետ հանդիպելու։