Պաշտոնական․ Յուլիան Նագելսմանը կգլխավորի Մյունխենի «Բավարիան»
«Լեյպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարիերան կշարունակի «Բավարիայում»:
33-ամյա մասնագետը կգլխավորի մյունխենյան ակումբը 2021 թվականի հուլիսի 1-ից: Երկու ակումբներն էլ հաստատել են համաձայնագիրը:
Նագելսմանը պայմանագիր է կնքել 5 տարի ժամկետով:
«Բավարիան» հայտարարել է, որ բավարարել է ներկայիս մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի խնդրանքը` խզել պայմանագիրը: 2023-ի հունիսի 30-ի փոխարեն մասնագետի պայմանագիրն այժմ ուժի մեջ է մինչեւ 2021 թվականի հունիսի 30-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր ակումբում Նագելսմանը տարեկան 8 միլիոն եվրո կստանա: