Անդրեա Պիռլոն կարող է հեռացվել «Յուվենտուսից», եթե թիմը պարտվի առաջիկա խաղում
Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոյի ապագան հարցականի տակ է։ Այս մասին տեղեկանում ենք La Stampa-ից։
Թուրինյան թիմի ղեկավարները կհեռացնեն Պիռլոյին, եթե թիմը պարտվի «Ուդինեզեին»։ Պիռլոյի հեռացման դեպքում թիմի ղեկը մինչև մրցաշրջանի ավարտ կստանձնի Իգոր Տուդորը։
Ընդգծենք, որ թուրինյան թիմը 66 միավորով այս պահին գտնվում է 4-րդ հորիզոնականում։