Խաղաղ օվկիանոսում գրանցվել է 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ
Սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում գրանցել են 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքը: Նշվում է, որ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կերմադեկյան կղզիների տարածքում՝ Տոնգայի Թագավորության մայրաքաղաքից՝ 916 կմ հարավ:
Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է 10 կմ խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Չիլիի ափերին տեղի էր ունեցել 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Սան Անտոնիո քաղաքից 80 կմ հարավ-արեւմուտք: