Յուլիան Նագելսմանը մոտ է Մյունխենի «Բավարիան» գլխավորելուն
«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը ամենայն հավանականությամբ այս ամռանը կփոխի ակումբային գրանցումը։ Այս մասին տեղեկանում ենք Bild-ից։
Աղբյուրը նշում է, որ գերմանացի մասնագետը համաձայնվել է Մյունխենի «Բավարիայի» առաջարկին: Ըստ Kicker- ի, Նագելսմանը իր ներկայիս ակումբին արդեն իսկ խնդրել է ազատել իրեն գլխավոր մարզչի պաշտոնից։
Նշվում է, որ Մյունխենը «Լայպցիգին» Նագելսմանի համար կվճարի 20-ից 30 միլիոն եվրո փոխհատուցում: Ակումբները բանակցություններ են վարում Նագելսմանի տեղափոխության շուրջ: