Էրիկ Բային նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային կշարունակի իր կարիերան անգլիական ակումբում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Պաշտպանը մոտ է ակումբի հետ նոր՝ 4 տարվա պայմանագիր կնքելուն։
Անգլիական թիմի մարզիչ Օլե Գուննար Սուլշերը վստահություն է հայտնել, որ Բային ավելի շատ խաղաժամանակ կստանա։
Այս մրցաշրջանում Բային 8 հանդիպման է մասնակցել անգլիական ակումբի կազմում։