Ժոզե Մոուրինյոն կարող է գլխավորել միլանյան ակումբը
Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով վերջերս հեռացվեց Լոնդոնի «Տոտենհեմից», կարող է վերադառնալ Իտալիա։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Պորտուգալացին կարող է վերադառնալ «Ինտեր», որն արդեն գլխավորելէ մեկ անգամ։ Նշվում է, որ միլանյան ակումբի ներկայիս մարզիչ Անտոնիո Կոնտեն վատ հարաբերություններ ունի թիմի ղեկավար կազմի հետ և կարող է լքել ակումբը։
Հավելենք, որ Մոուրինյոի ծառայություններով հետաքրքրված է նաև «Վալենսիան»։