Պաոլո Մալդինին Ջանլուիջջի Դոննարումային մտածելու համար մինչև մայիսի 23-ը ժամանակ է տվել
Իտալական «Միլանը» չի պատրաստվում երկար սպասել թիմի դարպասապահ Ջանլուիջջի Դոննարումայի պատասխանին։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։ Պաոլո Մալդինին թիմի դարպասապահին փակուղու առաջ է կանգնեցրել։
Դոննարուման մինչև մայիսի 23-ը պետք է հստակ նշի իր որոշման մասին։Եթե մինչ այդ Դոննարուման հստակ պատասխան չտվեց, ապա Մալդինին կփորձի գնել «Լիլի» դարպասապահ Մենյանյաի տրանսվերը։
Ընդգծենք, որ ավելի վաղ իտալական մամուլը նշեց, որ Դոննարուման համաձայնության է եկել «Յուվենտուսի» հետԼ