Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Միացյալ Նահանգների ներքին խնդիրն է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա Միացյալ Նահանգների ներքին գործն է», - ասել է Պեսկովը` լրագրողներին:
Շաբաթ օրը Ամերիկայի նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում կազմակերպված և կատարված հայերի կոտորածները:
Ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բայդենի հայտարարությունը հիմնված է պոպուլիզմի վրա։ Թուրքիան մերժում է այն: