Ավանտյուրա կանի և խորհրդարանը կընտրի նրան. Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
«Ա՛յ դեմագոգ, եթե վերադարձնում ես իշխանությունը, ինչո՞ւ ես հընթացս ասում, որ ես նորից կարող եմ գալ, դառնալ վարչապետ: Ո՞ւմ ես հիմարի տեղ դրել: Այսինքն՝ հաթաթա է տալիս, որ եթե ձեզ խելոք չպահեք, նորից կգամ վարչապետ կդառնամ»:
Այս մասին Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Գևորգ Պետրոսյանը նկատում է, Փաշինյանի հրաժարականը հիմնավորված չէ։ Ըստ նրա, եթե նա փախողել է, ապա չպետք է մտածի վերադարձի մասին։ Մինչդեռ նա իր հրաժարականի տեքստում ընդգծում էր, որ հրաժարական է տալիս՝ ընտրություններին մասնակցելու և վերադառնալու անկնկալիքով։
«Ասում է՝ ես հրաժարական տվեցի, 2 շաբաթում վարչապետի թեկնածու չի առաջադրվի, կառաջադրվեմ միայն ես, չեմ ընտրվի և խորհրդարանը կցրվի: Այսինքն՝ նա թքած ունի խորհրդարանի վրա և էս գլխից գրիչով գծել է, թե ինչ է լինելու: Բա որ դու ավանտյուրա անես, և խորհրդարանը քեզ ընտրի՞: Փակվելու է ընտրությունների թեման: Եթե ինքը ԱԺ-ում ընտրվեց վարչապետ, մեխանիզմ չկա ԱԺ-ի որոշումը վիճարկելու: Ես նրանից ամեն ինչ սպասում եմ: Ինքը կարա ասի՝ ես չեմ ընտրվում, բայց ներքին կարգով հրահանգ տա, ասի՝ ինձ ընտրեք»,- կարծիք հայնտեց Գևորգ Պետրոսյանը:
Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելու հարցին, ապա պատգամավորը հիշեցնում է, որ 2018-ին ինքն էր ասել, թե իրավաբանների հետ խորհրդակցել ու տեղեկացել է՝ հրաժարական տված վարչապետը չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Գևորգ Պետրոսյանը մեջբերում է ՀՀ Սահմանադրության 158-րդ հոդվածը, և նկատում, որ ամենայն հավանականությամբ, Փաշինյանի հույսը հենց այդ հոդվածն է։ Այն ենթադրում է, որ Կառավարության հրաժարականի դեպքում Կառավարության անդամները շարունակում են պաշտոնավարել, իսկ Սահմանադրության մեկ այլ նորմ էլ ասում է՝ Կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետերից և նախարարներից։
«Այ տղա, գնա իրավաբան գտի, թող քեզ իրավագիտության այբուբեն սովորեցնի։ Ես կոչ եմ անում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ եթե այս պահից Նիկոլ Փաշինյան ապիկարը, որևէ գործողությամբ միջամտեց Կառավարության գործունեությանը, ու եթե Նիկոլը հինգշաբթի օրը Կառավարության նիստ վարեց, դա պետք է ընդունել հիմք՝ իշխանության յուրացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար»,- եզրափակեց պատգամավորը։