Սերժ Սարգսյանի քարտը խփված է. Րաֆֆի Հովհաննիսյան
Սերժ Սարգսյանի քարտը խփված է։ Նրա հրաժարական տալու ժամանակն է: Այդ մասին այսօր Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» նախաձեռնության հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Հայ ժողովրդին գցել է մեծ այլընտրանքի առաջ, մեծ կործանման առաջ։ Հայ ժողովուրդը դեկտեմբերի 6-ին աշխարհին ասաց, որ մենք ընտրում ենք հարություն, ընտրում ենք մեր իրավունքի հաղթանակը։ Պայքարը շարունակվում է, թող ոչ ոք չկասկածի… սա մեր հայրենիքն է, ախպեր ջան, քոնը չի»,- ասաց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ ասաց, թե ոստիկանապետը ընտրակեղծիքների դեմ պայքարելու փոխարեն, կեղծարարներին պատժելու փոխարեն իրենց է սպառնում վրան տեղադրելու համար։
«Դավայ»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը ոստիկանապետին։
Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց նաև, որ ակնկալում են միջազգային հանրությունից զորավիգ կանգնի հայ ժողովրդին ու պահանջի պետական հանցագործ Սերժ Սարգսյանի եւ իր շրջապատի հրաժարականը։