Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հայտնի է, թե երբ ու ինչ պայմաններում կբացի Իրանը Հորմուզի նեղուցըՍյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարանԱմենայն Հայոց Հայրապետն իր ուրախությունն է արտահայտել ասորի ուխտավորների՝ Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելության առիթով«Ոչ մի տարբերակ մեզ չի առաջարկվել»․ Տիգրանաշենցինեը՝ գյուղը լքելու մասինՎթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումԻնչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով. ՊՆ-ն պարզաբանել է Նյու Յորքում կհանդիպեն Լավրովն ու ՌուբիոնՀիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված փակ է լինելու Ոսկերիչների փողոցը
Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատության ենթարկած, ապա կալանավորված Արտակ Ավետիսյանն արդարացվել է
Հայաստանը կանգնած է «խաչմերուկում»․ Արտակ ԶաքարյանԱրքայազն Հարրին ուզում է արքայադուստր Դիանայի մասին ֆիլմ նկարահանելԲժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է Հայաստանի տնտեսության համար. Գևորգ ՊապոյանՏպավորություն է, որ Արսենյանը պատրաստվում է քաղաքական հնարավոր ցատկի, մեծ հավանականությամբ՝ ընդդիմադիր «թեքումով». ՎերլուծաբանԱյս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե ՔոչարյանՈւղեվարձը վճարած քաղաքացուն հսկիչը, առանց ստուգելու, տուգանեց. իրավիճակը լարվեց (տեսանյութ)Համայնքային ոստիկաններն իրացնելու նպատակով կեղծ ալկnհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտելԱղի լճի էկոհամակարգը չի խախտվի․ նախագծում փոփոխություն է նախատեսվումՍյունիքի ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)
Զինված հարձակում Թուրքիայի դպրոցներից մեկում. կա զոհ եւ 11 վիրավոր
Տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են լճից օգտվող քաղաքացիների և տեղի բնակիչների առաջարկով․ քաղաքապետարանը՝ Աղի լճի մասին«Աղի լիճ» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ են մեկնարկել. քաղաքացիների շրջանում բողոքի ալիք է բարձրացել (տեսանյութ)Արարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթություններըՄարտունի և Վարդենիս քաղաքներում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույն դրոշներըԴանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանից

Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է: Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։

2018-ի ապրիլի 23-ից հետո Հայաստանը ղեկավար չունի։ Զարմանալի է, բայց մենք երբեք տարի շարունակ չհասկացանք այս պարզ, բայց ամենակարևոր խնդիրը։ Մեր բոլոր պրոբլեմների հիմքում սա էր։

Էյֆորիկ զանգվածները ձայն տվեցին մի պատահականության, որը չդարձավ պետության ղեկավար։ Մինչև 2020-ի նոյեմբերի 9-ը պետության ղեկավարի պաշտոնը թափուր էր։ Հենց այդ պատճառով էր պատմական պատահականությունը իրեն պահում հանրային խուլիգանի նման՝ թշնամանք ու քաոս տարածում, հարձակվում դատարանների վրա, քրեական գործեր պատվիրում, տապալում համավարակի դեմ պայքարը, որից հազարավոր մարդիկ մահացան ու դժբախտացան ընտանիքներ, տապալում և փակուղի բերում խաղաղ բանակցությունները,ասում՝ ինչ մտքին գալիս էր, առանց հետևանքների մասին մտածելու, հրահրում պատերազմ։ Ոչ մի պետության ղեկավար 30 տարի ստեղծվածբանակը 3 օրում չէր վերածի կամավորական խմբավորումների, ոչ մի պետության ղեկավար գիտակցաբար կոչ չէր անի ու մահվան չէր տանի հազարավոր երիտասարդների Բայրաքթարների տակ. կրկնում եմ՝ գիտակցաբար, որովհետև նա շատ լավ գիտեր իրավիճակը։ Ոչ մի պետության ղեկավար այդքան հեշտ չէր մերժի պատերազմը կանգնեցնելու առաջարկները՝ հասկանալով, որ դա նշանակում է մի քանի հազար նոր զոհ ու բազմաթիվ հազար նոր վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ։

Նա այդպես էր անում, որովհետև չէր զգում սոցիալական և պետական պատասխանատվություն, նա պետության ղեկավար չէր և ինքը դա գիտեր։Պատահականության զգացումը2.5 տարի նրա ինքնաընկալումն էր։

Երկրի իրական ղեկավարը չի կարող երկրով շրջել հազարավոր ոստիկաններով շրջապատված։ Այդպես անում են կամ օկուպանտները, կամ խունտայի ղեկավարները, կամ դրսի հատուկ ծառայություններից նշանակված կառավարիչները, օրինակ՝Պոլյանիչկոն 90-ականների սկզբին Ղարաբաղում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին նրա՝ պատմական պատահականության կարգավիճակը, փոխվեց. Նա դարձավ Պարտության սիմվոլը։ Սարդարապատից հետո 100 տարի պարտություն չտեսած հայ ժողովրդին նա բերեց պարտություն, աղետ, ստորացում։

Նրա հրաժարականը ֆիկտիվ է։ Նա երկրի ղեկավար չէ, որ հրաժարական տա։ Նա զբաղեցնում է Պարտության սիմվոլի պաշտոնը, իսկ դրանից նա նրաժարական չի տվել։ Հիմա ընտրություններ են։ Ընտրություն՝դեռևս 2018 թվականի մարտի 23-ից թափուր մնացած ՀՀ ղեկավարի պաշտոնի համար։

Պարտության սիմվոլը հիմա է հայտ ներկայացնում դառնալ ՀՀ 4-րդ ղեկավար։ Նրա կարգախոսն է անթասիբ ու նվաստացուցիչ խաղաղությունը։ Եվ նա բոլոր հնարավոր այլանդակությունները՝ գռեհիկ պոպուլիզմ, քրեական գործեր, ընտրակեղծիքներ, անելու է ՀՀ ղեկավարի պաշտոնին տիրանալու համար։

Ընտրության մյուս նժարին Արժանապատիվ խաղաղության և ազգային վերելքի կարգախոսն է։

Ավելի պարզ ընտրություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել։

Ընտրում ենք՝ կամ նա, կամ սա»: