Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել
Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
Շաբաթ գիշերը Գազայի հատվածից դեպի Իսրայելի հարավ ընկած տարածք 36 հրթիռ է արձակվել, որոնցից վեցը ոչնչացվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից:
Շաբաթ օրը ցերեկը հրթիռների արձակումը ևս շարունակվել է: Իրավիճակի սրումը սկսվել է ուրբաթ երեկոյան, երբ Պաղեստինի անկլավից երեք հրթիռ արձակվել է Իսրայելի տարածք: