Այլևս երբե՛ք ստոր, կեղտոտ և մութ բռնության փառաբանմանը. Լևոն Արոնյան
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Twitter-ի իր էջում Էլի Վիզելի խոսքերն է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.
««Այլևս երբե՛ք բանտին, տանջանքին: Այլևս երբե՛ք անմեղ մարդկանց տառապանքներին կամ քաղցած, վախեցած և ահաբեկված երեխաների գնդակահարություններին: Այլևս երբե՛ք ստոր, կեղտոտ և մութ բռնության փառաբանմանը: Սա աղոթք է»