Բա՛վ է արդեն, ճանաչե՛ք 1915-ին իրագործված Հայոց ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ ու առաջատար, «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Twitter-յան իր էջում գրառում է արել, որում ասվում է.
«Ես հայ եմ և հպարտ եմ դրանով։ Ես գիտեմ՝ ինչ նշանակություն ունի ապրիլի 24-ը։ Բա՛վ է արդեն։ Ճանաչե՛ք 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը»: