Մաուրիսիո Սարրին կարող է գլխավորել «Ռոման»
Իտալական «Ռոման» հաջորդ մրցաշրջանում նոր գլխավոր մարզիչ կունենա։ Այս մասին հայտնում է իտալացի սպորտային լրագրող Նիկոլո Սկիրան։
Նա նշում է, որ հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի հետ։
Ընդգծենք, որ ավելի վաղ «Ռոմայի» հետ էին կապում Մասիմիլիանո Ալեգրիին և Լուչիանո Սպալետտիին։