Մեքսիկայում վթարի է ենթարկվել փոքր ուղղաթիռ․ կա զոհ
Մեքսիկայի Նուգեո Լեոն նահանգի Ապոդակա քաղաքի մայրուղում վթարվելուց հետո այրվել է Augusta 109 թեթև ուղղաթիռը, իսկ վթարի վայրում հայտնաբերվել է օդաչուի դին:
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Այս պահին դեպքի վայրը փակ է, քանի որ համապատասխան մարմինները փորձում են պարզել դեպքի մանրամասները։
Աշխատանքներ են տարվում պարզելու համար նաև մահացածի ինքնությունը։