Արգենտինայում ավտովթարից մահացել է երկրի տրանսպորտի նախարարը
Արգենտինայի տրանսպորտի նախարար Մարիո Մեոնին զոհվել է ավտովթարի հետևանքով։ Այս մասին հայտնում է տեղական Todo Noticias հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի Պատգամավորների պալատի ղեկավար Սերջիո Մասային:
Դեպքը տեղի է ունեցել Բուենոս Այրեսի նահանգի Կարմեն դե Արեկո և Սան Անդրես դե Լիսեիլես քաղաքների միջև գտնվող մայրուղում: Մեոնիի վարած Ford Mondeo-ն շրջվել է մայրուղու 112-րդ կիլոմետրում:
Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ ՝ նախարարը վարում էր մեծ արագությամբ: Միեւնույն ժամանակ, վթարի պատճառն այս պահին չի հաղորդվում: Աղբյուրների համաձայն նախարարին մի քանի անգամ հորդորել են վարորդ ունենալ, սակայն նա չի ցանկացել։