Իսրայելի ուղղությամբ արձակվել է 8 հրթիռ
Իսրայելական բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի տարածքից ընդհանուր առմամբ ութ հրթիռ է արձակվել իսրայելական պետության ուղղությամբ: Այս մասին Twitter-ում հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելցի ընտանիքները պատսպարվել են ռումբերի համար նախատեսված ապաստարաններում այն բանից հետո, երբ Գազայից ևս հինգ հրթիռ է արձակվել դեպի հարավային Իսրայել»,-ասված է ապրիլի 24-ին, շաբաթ առավոտյան տարածված հայտարարության մեջ:
Ի պատասխան իսրայելական կողմը կրակ է արձակել արմատական պաղեստինյան «Համաս» շարժման թիրախների ուղղությամբ: Ոչնչացվել են ստորգետնյա ենթակառուցվածքը և հրթիռային կայանքները: Ընդգծենք, որ օրեր առաջ ևս Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակվել, որին հնչել էր պատասխան հրթիռակոծություն։