Հրաչուհուն հրավիրում եմ բոքսի դահլիճ, ծնկաչոք դուրս է գալու. Սյունիքի նախկին մարզպետի արձագանքը` Նիկոլի աներձագին (տեսանյութ)
«Ես, ինքը, մեկ դատավոր՝ ռեֆերի, բոլորիդ էլ հրավիրում եմ լուսաբանեք, թող գա ու ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի, ինքը այնտեղից դուրս է գալու ծնկաչոք՝ բոքսի օրենքների շրջանակում, որ հետո չգնա այստեղ-այնտեղ լացի իր ազգականներին»,-ասաց Վահե Հակոբյանը:
Հիշեցնենք, որ երեկ սյունեցիներին ստորացնելով բերման ենթարկելու փաստը ողջունած աներձագին Սյունիքի նախկին մարզպետն ասել էր՝ եթե դուխը կհերիքի թող գա իր ներկայությամբ խոսի: Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանն էլ 24 ժամ էր տվել նրան՝ տեղ ու ժամ ասելու համար: