Ասում են ձու ես նետել, ես ձու նետող չեմ` գրանատ նետող եմ. էդ որձապոռնիկը մեզ սենց ստորացնելու համար պատասխան ա տալու. տունը կորցրած շուռնուխեցի. VIDEO
«էդ որձապոռնիկը մեզ սենց ստորացնելու համար շատ ա պատասխան տալու»: Այս մասին դուրս գալով Քննչական կոմիտեից` ասաց տունը կորցրած շուռնուխեցին, որին երեկ խոշտանգելով բերման ենթարկեցին:
Արարատ Արշակյանը պատմում է, որ ինքը վեց օր տանը հիվանդ պառկած է եղել, որևէ գործողության չի մասնակցել, իրեն ապօրինի ձևով՝ մոր, կնոջ ու երեխաների մոտ ստորացնելով բերման են ենթարկել Երևան:
Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր շարասյունը կատվի, խաչագողի պես գիշերով մտել են գյուղացիների տները, նրանց վռնդել են, բայց նորից են եկել։ «Երեխաները վախեցնել են, մտածել են թուրքերն են շրջապատել տունը»,-ասում է շուռնուխեցին։
Նա վիրավորված է Նիկոլ Փաշինյանի աներձագի երեկվա հոխորտանքից, թե պետք է խոշանգելով բերման ենթարկեին սյունեցիներին։ Երեք պատերազմի մասնակից ազատամարտիկի խոսքով՝ աներձագը պիտի պատասխան տալ իր ասածների համար։