Փաշինյանն ուզում է սյունեցուն ասել՝ պետք է հարմարվեք, որ վաղը Սյունիքն էլ հանձնեմ. թույլ չենք տալու Գորիսի փոխքաղաքապետ (Տեսանյութ)
«Սյունիքից չակերտավոր ողջույն եմ հղում շոումեն, կեղծիքի ու ստի մեջ շաղախված վարչապետին»։ Այս մասին ասաց Գորիսի փոխքաղաքապետը` դուրս դուրս գալով Քննչական կոմիտեից։
Մենուա Հովսեփյանը հաստատեց, որ ոստիկանությունում իր դեմ բռնություն է գործադրվել. «Երևան քաղաքի վարչությունում մի պղծված պաշտոնյա իմ դեմ այլանդակություններ է թույլ տվել, որի պատասխանը տալու է»,-ասաց նա:
«Այսինքն՝ ինքը (Փաշինյանը) ուզում է սյունեցուն ասել՝ պետք է հարմարվեք, որ վաղը Սյունիքն էլ հանձնեմ։ Մենք թույլ չենք տալու»,-ասաց փոխքաղաքապետը։