ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև ԹուրքիանՎրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Հասարակություն

Կարճ ուղեղը վատ բան է. նամակ Հասմիկին՝ հայրենազրկված արցախցուց ու «Սեբաստացի» ընտանիքի անդամից

Երեկ ուշ երեկոյան համացանցում հիթ էր դարձել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «բանավոր մաթեմատիկայի» ուսուցչուհու գրառումը, որով նա բզել-բշտել էր Սյունիքում բողոքի ակցիա անողներին: Պատերազմ պարտվածի դեմ: 

...Վատ բան է հայհոյանքը: Ականջ կծակի: Սիրտ խառնել կտա: Բայց հայրենազրկումը մի ուրիշ, ծանր դառնահամ ունի. երդվում է ամբողջ կյանքում քիմքումդ ապրել: Ու թքելով դուրս չի գա՝ հայհոյանքի հետ կհանեն: Կփորձեն գոնե: Ընկածի ձեռքը բռնել է պետք: Ընկածին խուժան չեն ասի, սրիկա չեն ասի: Սեփական քափ-քրտինքով հորով-որդով, մեծուփոքրով շինած տունը սեփական ձեռքով վառողին՝ շուռնուխեցուն, ջերմության մեջ, թևերն ոլորած, շղթայած, ծնկաչոք բաժին չեն տանի: Կգնան: Դեմը կչոքեն, ներողություն կխնդրեն, որ «բանավոր կերպով» նրա տուն-տեղը թուրքին են տվել ու կասեն՝ մատդ դիր քարտեզի վրա, քեզ տուն ընտրիր, գնա որդուդ ու թոռանդ հետ ապրիր: Շեն կենաս: Առողջ լինես: 

Գիշերով մարդու տունը շրջափակելով, թիկնապահով, կամերայով ներս չեն մտնի: Ամոթ-աբուռի հարց է: Առնվազն: Սյունիքում պատիվը լավ գիտեն՝ ինչ է: Խայտառակություններ չեն տեղա տեղահանված կնոջ հասցեին, փնթի չեն ասի՝ փնթիություն է:

Պատուհանից թուրքին տեսնողին խուժան չեն ասի՝ խուժանություն է: Զենքը ձեռքին թշնամու դեմ կռիվ տվածին գլխին դրած ման կտան: Ու շնորհակալ կլինեն, որ Երևանի տունդ անառիկ է պահել: Նրան անարժեհամակարգ չեն ասի: Քո արժեհամակարգի մասին կգոռա ասածդ: Կամ դրա անհույս ծուռ լինելու մասին: 

Բա կասեն Սյունիքում գոռացողը, իր գերեզմանի ճամփեն փակողը սյունեցի չի՞: Էն դեպքում, որ դրանից հետո ձերբակալվածները սյունեցիներ են եղել: Բարբառը մեր առանձնահատուկ համովություններից է՝ կզատի ու սիրել կտա իրար: Սյունեցին մենակ շողոքորթո՞ղն է: Թշնամի-բեղավորի ասածները կրկնո՞ղն է: Փաշինյան Նիկոլին աղուհաց մատուցո՞ղն է: Ախր Սյունիքինը պատիվն է: Թասիբն է որ կա: Ախր ինչի՞ց վերցնել, որ  տունը թուրքին թողած, արոտավայրը թուրքին թողած, թուրքի հետ «հարևան» դարձած սյունեցին էնքան տխմար պիտի լինի, որ չհասկանա, թե ինչն ինչոց է, ով է կատարվածի թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն, որ էդպես էլ պատասխանատվություն չի կրում ու չի կրում: Ու իրեն պետք է «վարձե՞ն», որ իր ինքնապահպանման բնազդն աշխատի՞: Ինչի՞, ո՞ւմ տեղը դնել սյունեցուն կամ, ինչպես ինքն է ասում, Սյունիքում ակցիա արածներին: Ուրեմն ի՞նքն էլ է իր կարծիքը «վարձքով» հայտնում՝ հեռավոր ու արևոտ-անվտանգ Երևանից: 

Բա կարելի՞ է ասել, թե կռիվ եք հրահրում: Թե՝ Ստեփանակերտում կրակեցին: Սյունիքում էլ կրակեցին: Ու երևի թե որ լավ փնտրես ցուցարարներից մեկի որդին ու եղբայրը կլինի էն դիրքում, որին կրակում էին ու ինքն էլ էդ գյուղերի ապրող կլինի: Ո՞վ ենք, ինչացո՞ւ ենք մենք այստեղ՝ Երևանում, սահմանապահ ժողովրդին պոզուպոչ կպցնելու, նրանց՝ հինգ պակաս վարձկան որակելու: Կռիվ հրահրողը Սյունիք գնացողը չէ՞ր, երբ գիտեր, որ այնտեղ իրեն չեն սպասում: Փորձը կար ախր: 

Բա երբ սեպտեմբեր 27-ը որոտաց, գրեցի՞ն, խոսեցի՞ն, թե էդ պատերազմն առհասարակ ինչի՞ սկսվեց: Ցույցե՞ր էին Սյունիքում: Թե՞ սյունեցոց «վարձող հանցագործներն» էին բանակցություններ տապալել ու անհոգ ձի էին քշում դուստրերի հետ՝ զինվող ու զորավարժություն անող թշնամու ֆոնին: Կարճ ուղեղը վատ բան է: Խայտառակ է անում: Մեծերը լավ խոսք ունեն՝ լռիր, երբ չգիտես՝ ինչ խոսել: Շողոքորթելը թող հերթ կանգնի:  

Հասմիկինը տեսակ է՝ սորտ, ինքը միակը չի: Իրենցն ապագայում մի տաք տեղ գտնելն է: Աստված իրենց հետ: Մենակ թե երկիրս ո՛ղջ լինի: Լինի՛: Թարս խոսելը դժվար գործ է, իսկ ճիշտը՝ ճակատագիր կարժենա մեկ-մեկ: Մեղադրելու չի չխոսելը: 

Հասմիկը սերունդ է կրթում, հայրենիք սիրել է սովորեցնում: Պիտի սովորեցնի: Իհարկե, անուղղակի: Նրան կարդում են աշակերտները: Ինձ նման: Մեր դպրոցում սովորող-սովորած: Հասմիկն արդեն «ընկած է». նա փակել է գրառում/գրառումների շարքը: Հասմիկին թիրախավորել է լայն հանրությունը: Ինչպես սյունեցոց: Մեր Տիարը ֆուտբոլային լեզուն է սիրում: Հաշիվը 1:1 է: Մրցավարը՝ ընթերցողը: Իսկ թե պիտի ես էլ ընկածի դարպասին խփեմ, էլ ինչի՞ համար է գիրս: Լվանում եմ ձեռքերս, ամուր առողջություն մաղթում մեր Տիարին ու ներկայացնում Աշոտ Բլեյանի մեկնաբանությունը տիկնոջ գրառմանը, որը հրապարակել է դպրոցի տնօրեն Սուսան Մարկոսյանը: Առանց խմբագրման: 

«Սիրելի սեբաստացի Աստղիկ, լավ գիտեք, որ Բլեյանի դպրոցում քաղաքական հայացքների արտահայտումը, ազատ խոսքը չեն դատապարտվում, եթե այլոց իրավունքների սահմանափակում, արժանապատվության ոտնահարում չէ։

Կրթահամալիրում միշտ ամենատարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ են աշխատել, սովորել... Իհարկե, Ուսուցչի կոչումը պարտավորեցնում է ավելի խաղաղ, ավելի լայն, կրթական-մանկավարժական հայացք նաև քաղաքական անցուդարձին, անկախ իր քաղաքական համակրանք-հակակրանքից։ Եթե այդպես ենք նայում, տեսնում ենք, որ կա աջից ու ձախից տարբերվող այլ մոտեցում, երկրի խնդիրների լուծման այլ ուղղություն։ Տիարի քաղաքական հայացները դրանից են բխում, հուսով եմ՝ Նոր ուղին գիտեք, գրառումներին հետևում եք։

Վերջում խնդրում եմ ծանոթանալ Հասմիկի պարզաբանմանը (այն կամ հրապարակային չէ կամ հեռացված է-հեղ.)»: 

Հայրենազրկված արցախցի,
Մշտապես Սեբաստացի՝
Աստղիկ Հովհաննիսյան