«Յուվենտուսը» ցանկանում է գնել Մաուրո Իկարդիին
Ֆրանսիական «ՊՍԺ»-ն այս ամռանը կարող է վաճառքի հանել թիմի արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսվերը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Ֆրանսիական ակումբը Իկարդիին բաց կթողնի 50 միլիոն եվրոյի դիմաց։ Նշվում է, որ Իկարդիին ցանկանում է գնել Թուրինի «Յուվենտուսը», որը փորձում է ամռանը ուժեղացնել հարձակման գիծը։
Ընդգծենք, որ թուրինյան թիմը Իկարդիին ցանկանում էր գնել նաև նախորդ ամռանը։