Սերխիո Ագուերոն «Բարսելոնա» կտեղափոխվի այն դեպքում, եթե Լիոնել Մեսսին մնա թիմում
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կտեղափոխվի «Բարսելոնա» այն դեպքում, եթե կատալոնական թիմում մնա նաև Լիոնել Մեսսին։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Ագուերոն կատալոնական թիմ է տեղափոխվում հենց Մեսսիի հետ խաղալու համար։
Հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների Ագուերոն արդեն իսկ 2 տարվա անձնական պայմանագիր ունի նախատեսած կատալոնական թիմի հետ։