Տիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունումՌԴ-ի և ԵԱՏՄ երկրների միջև գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առևտրաշրջանառությունը աճում էՍպերցյան, Նունյես, Ուոտկինս. Սաուդյան Արաբիայի Պրո լիգան առանձնացրել է գլխավոր տրանսֆերներըՀանրապետության հրապարակում հնչում է պետական օրհներգը Անկախության 35-րդ տարեդարձի առիթով (տեսանյութ)Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք, քանի որ ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը (տեսանյութ)Ռուսաստանը մեծացնում է Հայաստանի նկատմամբ ճնշումը. Le MondeԹրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Բելառուսից կալիումական պարարտանյութ գնելՄիրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացումըԻրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Վրաստան կասեցվել ենՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ Լատվիային«Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի»․ Վահագն ԽաչատուրյանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանՀՀ նախագահի հրամանագրով դիվանագետներին բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվելԿեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. ԹրամփԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը հասել է 3699-իՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԵԱՏՄ-Ինդոնեզիա․ երկխոսության զարգացում գործարար շրջանակների միջևԱկնկալում ենք Ալբանիայի և Հայաստանի միջև բարեկամության ամրապնդում. Ալբանիայի ԱԳՆԴժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ ՍրբազանՍևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհԿոնֆուցիոսի ձևակերպումը ճիշտ արտացոլում է հայկական պետականության այսօրվա վիճակը․ ԴանիելյանՂազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս ԲեկտենովԱռուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցության և ՔՊ-ի դաշինքի ցուցակը կգլխավորի ինքըՓա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը». Պապիկյանի լակոնիկ շնորհավորանքը Ուզբեկստանից զորք է ժամանել օկուպացված Արցախ՝ Ադրբեջանի հետ զորավարժություններին մասնակցելու համարՈչ ոք այդքան մեծ վնաս չի հասցրել մեր անկախությանը, ինչքան ներկա իշխանությունները. ԶուրաբյանԼոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի որդոը գործը հայտնվել է դատարանումԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnրՏարադրամի փոխարժեքները Հանրապետության փոխանակման կետերում սեպտեմբերի 21-ի դրությամբՀայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունումԱնկախությունը չի հանդուրժում հիասթափությունն ու անտարբերությունը, առավել ևս՝ դավաճանությունը․ Տիգրան Աբրահամյան Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն«Հայրենասիրությունը փաստաթղթով չի չափվում»․ Հայոց եկեղեցու պահպանության խորհուրդը՝ Պարգև Սրբազանի շուրջ աղմուկի մասինՌուսաստանի և Հայաստանի երկխոսությունը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին. ԼավրովՆԳՆ-ն ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Ադրբեջանն օկուպացված Արցախի Կովսականի շրջանում սկսել է բնակելի համալիրի շինարարությունըՕկուպացված Գանձասարի վանք են այցելել այսպես կոչված Ալբանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքի անդամները

ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող. Սամվել Բաբայանի պարզաբանումը

Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, պատասխանում են «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում ս.թ. ապրիլի 20-ին Մովսես Հակոբյանի կողմից Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քատուղար Սամվել Բաբայանի հասցեին հնչեցված մեղադրանքների` հայտնում են, որ Հակոբյանը կանխակալ մոտեցմամբ խեղաթյուրում է փաստերը` այդպիսով ակնհայտորեն միջանձնային խնդիրները դնելով պետական-պաշտպանական-անվտանգային խնդիրների հիմքում: «Մասնավորապես, հարցազրույցի ընթացքում Մովսես Հակոբյանի կողմից հնչեցվել են մտքեր Ս. Բաբայանի կողմից «պատերազմի ժամանակ ցանկություններ իրականացնելու», «թիկունքում ստորաբաժանում ձևավորելու», «առաջնագծից զինվորներ հանելու», «քանի փամփուշտ կրակելու», «առաջին գծի ստորաբաժանումներին մեծ վնաս հասցնելու», և արդյունքում «որևէ խնդիր չկատարելու» և այլնի վերաբերյալ:

Ի պարզաբանումն սույնի` տեղեկացնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային դիմագրավելու նպատակով ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ և ԱՀ Նախագահի համապատասխան գրությունների համաձայն իրականացվել է աշխարհազորայինների հավաքագրման գործընթաց:

ԱԽ գրասենյակի համապատասխան վարչության պետ Գրիգորի Սահակյանի անմիջական ղեկավարությամբ ձևավորվել է 2 գումարտակ և 3 առանձին վաշտ, այդ թվում` գրոհային, որոնք նախքան մարտական առաջադրանքներ ստանալը և խնդիրներ կատարելը ներդաշնակման նպատակով անցել են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ:
Ստորաբաժանումները ստացել և հաջողությամբ իրականացրել են մարտական առաջադրանքներ առաջնագծի տարբեր ուղղություններում, մասնավորապես.

Հոկտեմբերի 1-ին ձևավորվել է առաջին ստորաժանումը, որի տեղաբախշման վայր է ընտրվել Ասկերանի շրջանի Ռև համայնքը:
Հոկտեմբերի 7-ին գումարտակի հավասարեցված ստորաբաժանումը մարտական խնդիր է ստացել կատարելու երթ Ռև-Ստեփանակերտ-Կարմիր Շուկա-Հադրութ-Ջրական (Ջաբրայիլ) երթուղով և զբաղեցնելու նախատեսված բնագիծը` հետագայում գրոհի մասնակցելու նպատակով: Ստորաբաժանման հրամանատարական կազմը. գումարտակի հրամանատար՝ Արամ Ավագյան, վաշտերի հրամանատարներ՝ Գարեգին Ստեփանյան, Վալերի Սարգսյան, Վարդան Խառատյան:

Հոկտեմբերի 8-ին, գումարտակի ստորաբաժանումները գրոհել են Քայնդ-Հորադիզի ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերը: Գրոհի ընթացքում գումարտակը հաջողել է գրավել 5 մարտական դիրք և ամրանալ այդ դիրքերում, որտեղ մինչև հոկտեմբերի 9-ը շարունակել է վարել դիրքային մարտեր` խոցելով հակառակորդի շոշափելի կենդանի ուժ և զրահատեխնիկա և սպասելով ավագ պետի կողմից կազմակերպվող մեծ օպերացիային, որն այդպես էլ տեղի չունեցավ:

Անհավասար մարտերից հետո, կրելով կորուստներ, ստորաբաժանումը հոկտեմբերի 9-ին հետ է նահանջել ելման դիրքեր, ապա Հադրութ քաղաք՝ հետագա մարտական խնդիրները ճշտելու համար: Քյանդ-Հորադիզի մարտական դիրքերում ստորաբաժանումը մարտերի ընթացքում տվել է 3 զոհ (Արամ Մկրչյան, Հակոբ Առաքելյան, Արամ Պողոսյան) և տասնյակ վիրավորներ:
Ի դեպ, այս ուղղությամբ ձեռնարկված գործողությունների արդյունքում հաջողվել է շրջափակումից դուրս բերել թվով 19 ժամկետային և պայմանագրային զինծառայողների:

Հոկտեմբերի 10-ից գումարտակը բաժանվել է երկու մասի: Առաջին և երկրորդ վաշտերը Արամ Ավագյանի գլխավորությամբ տեղափոխվում են Կյավաք՝ եկեղեցու (Մենգելենաթա) բարձրունքի ուղղությամբ՝ նախանշված նոր բնագծի գրավման և պաշտպանության համար, որտեղ մինչև հոկտեմբերի 24-ը վարել են պաշտպանողական մարտեր:
Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 15-ը նշված երկու վաշտերը կրել են մարտական հերթապահություն Սարգսաշեն և Ակնաղբյուր գյուղերի միջև ընկած հատվածում: Այս մարտերի ընթացքում զոհվել է մեկ աշխարհազորային (Արսեն Դավթյան): Վաշտի ստորաբաժանումներից մասնակցել են նաև Քարին Տակի պաշտպանությանը և Շուշիի գրոհին:
Հոկտեմբերի 10-ին երրորդ վաշտը` Գարեգին Ստեփանյանի գլխավորությամբ վերականգման նպատակով տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ, որտեղ էլ համալրվել է Վանք գյուղում նոր ստեղծվող գումարտակի անդամներով:


Հոկտեմբերի 15-ից, համաձայն ԱՀ կառավարության որոշման, Մարտակերտի շրջանի Վանք (հրամանատար` Արմեն Հակոբյան) և Դրմբոն (հրամանատար՝ Արտակ Առուստամյան) գյուղերում ստեղծվում են աշխարհազորային մեկական գումարտակներ, իսկ Հաթերք գյուղում (հրամանատար՝ Սամվել Առուստամյանը)՝ մեկ վաշտ, որոնք համալրում են ՊԲ թիվ 99212սանիտարական գումարտակը:
Հոկտեմբերի 15-ից 22-ն ընկած ժամանակահատվածում նշված նորաստեղծ գումարտակներում և վաշտերում կազմակերպվում են մեկշաբաթյա մարտական պատրաստության պարապմունքներ:

Հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 3-ը Վանքի գումարտակը գրոհային երրորդ վաշտի հետ ներգրավվում է 7-րդ ՊՇ-ում մարտական հերթապահության՝ սկզբից 8, այնուհետև ևս 4 մարտական դիրքերում (ընդհանուր առմամբ՝ 12 մարտական դիրք):
Նոյեմբերի 3-ին իրականացվում է 7-րդ ՊՇ-ի դիրքերի մարտական հերթափոխ: Դրմբոնի գումարտակը փոխարինում է Վանքի գումարտակին և մինչև նոյեմբերի 17-ը մարտական հերթապահություն է տանում նշված դիրքերում: -րդ 7 ՊՇ-ի դիրքերում Դրմբոնի գումարտակը նոյեմբերի 3-ից 4-ը ունենում է 2 զոհ (Արագած Ավանեսյան, Միքայել Մկրտումյան) և 4 վիրավոր:

Նոյեմբերի 5-ին 3-րդ գրոհային վաշտի մեկ դասակ մասնակցում է Քարին Տակի պաշտպանությանը, այնուհետև նոյեմբերի 6-ին վաշտի կազմով ներգրավվում Շուշիի գրոհին: Շուշիի գրոհի ընթացքում 3-րդ վաշտը ունենում է 3 զոհ (Արտաշ Ղալայան, Արսեն Ապրեսյան, Վադիմ Հովհաննեսյան) և 12 վիրավոր: Գրոհից հետո նոյեմբերի 6-ի երկրորդ կեսին վաշտը դուրս է բերվում վերականգման շրջան:
Նոյեմբերի 5-ից 10-ը Վանքի գումարտակը ներգրավված էր Ներքին Սզնեք-Շոշ բնագծի պաշտպանությանը, որի ընթացքում գումարտակը ունեցել է 3 զոհ (Ալեքսեյ Մակիյան, Արտակ Ավագիմյան, Վահագն Սեյրանյան) և 6 վիրավոր: Վանքի գումարտակից հոկտեմբերի 19-ին զոհվել է նաև 5-րդ ՊՇ-ում ծառայություն իրականացնող Մելսիկ Ղազարյանը:

Հաթերքի առանձին վաշտը մարտական հերթապահություն էր վարում 4 մարտական դիրքում` փակելով 38 Ահգմ-ի և 7-րդ ՊՇ-ի սահմանազատման հատվածում բաց տեղամասերը: Մարտերի ընթացքում զոհեր և վիրավորներ չեն եղել:
Մարտական գործողությունների ընթացքում Վանքի և Առաջաձորի վաշտերի անձնակազմերը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են հոկտեմբերի 5-ից 6-ը պլանավորվող օպերացիայի մասնակցությունից: ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումները, բացի վերը նշվածիցս, չեն հրաժարվել ոչ մի օպերացիայի մասնակցությունից:

Հատկանշենք նաև, որ ԱՀ ԱԽ նախաձեռնությամբ գումարտակները ստեղծվելու և համալրվելու նպատակով առաջնագծից հանվել են միայն 5-րդ ՊՇ-ին պատկանող զորահավաքային ռեսուրսներից մոտ 70 զինծառայող: Նշված անձնակազմի դուրս հանելը առաջնագծից 5-րդ ՊՇ-ի կողմից մարտական խնդիրների կատարման խոչընդոտ հանդես չի եկել և 5-րդ ՊՇ մարտերի ընթացքում ոչ մի դիրք չի զիջել: Ստորաբաժանումները համալրած մյուս անդամները ազատ պահեստազորայիններ էին, տարբեր տեղերից ժամանած կամավորներ, ինչպես նաև տարբեր պատճառներով այլ ստորաբաժանումներից դուրս մնացած զինապարտներ:
Ընդհանուր առմամբ, բոլոր ստորաբաժանումներում ընդգրկված էին մոտ 650 զինծառայող, որոնցից մարտական գործողությունների ընթացքում ունեցել են 13 զոհ և 45 վիրավոր:

ԱՀ ԱԽ քարտուղարի նախաձեռնությամբ ստեղծված ստորաբաժանումների գործունեության այլ մանրամասներ նպատակահարմար չենք գտնում ներկայացնելու` հաշվի առնելով օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ»: