Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՔանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու կասկածանքով երեք տղամարդ է ձերբակալվելԱրարատ Միրզոյանը կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության գագաթնաժողովինՀյուսիսային Կորեան 1-ին անգամ ցուցադրել է «Դիպուկահար» համազարկային կրակի համակարգի հրաձգությունըԵԱՏՄ-ն առաջարկում է Աֆրիկայում ներկայացնել իր միասնական շուկայի հնարավորություններըԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասերՈրքա՞ն են վճարում Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը ՄԱԿ-ինՈրքա՞ն է Հայաստանի անվանական ՀՆԱ-ն՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՄահացել է ռեժիսոր, սցենարիստ, կինովավերագրող և թատրոնի ռեժիսոր Հրանտ ՀակոբյանըՊուտինի և Թրամփի նոր հեռախոսազրույց առայժմ նախատեսված չէ․ ՊեսկովՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիՀռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՊեսկովը հայտարարել է` Ուկրաինայի հարվածները չեն խոչընդոտի եռակողմ բանակցություններինՆերկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրըՌԴ-ն հայտարարել է Սև ծովում ուկրաինական զինուժի հետ կապված բեռնանավին հարվածելու մասինԺաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի խնդիրներըՍահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկվել են դատական իշխանությանն առնչվող կարգավորումներըՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցԶգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ումՎրաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացը արագացնելու վերաբերյալԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԵրիտասարդները ուխտագնացություն են կատարել Սևանի սրբավայրեր և հանդիպել Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. Կոբախիձե
Քաղաքականություն

Արթուր Բաղդասարյանի միջոցով կձերբակալե՞ն Ժիրայր Սեֆիլյանին

Սահմանադրության հանրաքվեից օրեր առաջ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նորից պոռթկաց, հայտարարելով որ ՕԵԿ-ը խորհրդարանում չի դնի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Իհարկե, այս պոռթկումը մեկ տարի առաջ նույն Արթուր Բաղդասարյանի հնչեցրած «հեղափոխական» այն մտքի շարունակությունն էր, որ Սերժ Սարգսյանն իր վեց տարվա ընկերն է և նրա հրաժարականը պահանջելն իր կողմից անբարոյական քայլ կդիտվի: Իսկապես անբարոյական կլինի, քանի որ նույն Բաղդասարյանի խոստովանությամբ, այս երկրում իր աշխատանքը կախված է մեկ մարդուց` նախագահ Սերժ Սարգսյանից: Ահա թե ինչու նույն ՕԵԿ-ը սահմանադրության հանրաքվեին դեմ լինելով` կողմ գնաց, նույնիսկ ՕԵԿ-ական որոշ հանձնաժողովականներ հայտնվեցին հանցագործ ընտրակեղծարարների շարքում, մասնավորապես, 5/16 տեղամասի ՕԵԿ-ական նախագահ Կարինե Մեհրաբյանը: Իսկ Արթուր Բաղդասարյանի «սիրելի» տիկին Բիշարյանը այս ընտրություններից հետո էլ սովորության համաձայն Հռոմի պապից ավելի կաթոլիկ կեցվածք ընդունեց: Սահմանադրությունից անմիջապես հետո խորհրդարանի ամբիոնից ՕԵԿ-ական տիկինը մտահոգոթյուն հայտնեց, որ գյուղական համայնքներում Սահմանադրության հանրաքվեն անցավ բդեշխական կարգով: Ստացվում է, որ անատոմիական տեսանկյունից ՕԵԿ-ը կիսահղի վիճակում է ու անդադար երկունքի ցավի մեջ, իսկ դասական քաղաքագիտության առումով ՕԵԿ-ի դեպքը եզակի է. կուսակցություն, որն հասցրել է ռեկորդակիր լինել` երեք անգամ զբաղեցրել է ընդդիմադիր դաշտը` դրա դիմաց ստանալով տարբեր պաշտոններ:

Ու մինչ ՕԵԿ-ը երկունքի ցավ է ապրում, ԱԲ-ն, նախկին ԱԽՔ-ը, քաղաքական ինքնահրկիզման ճանապարհով ասպարեզ բերեց մի նոր զավակի `«Հայկական վերածնունդ» անվանումով: Ավելին, ըստ օդում կախված լուրերի, մինչև տարեվերջ ժամանակ է տրված, որպեսզի Բաղդասարյան –Բիշարյան զույգը իրենց բիզնես–ընտրակեղծարար համախոհներին օծեն ու նրանց բոլորի վրայից մաքրեն ՕԵԿ անունը և մաքրազերծված վերածնվեն արդեն վերածնունդում, որի միջոցով էլ հույս կա հարթել Բաղդասարյանի քաղաքական արդեն վերածնված ճանապարհը:

Բայց այստեղ էլ հարթելու շատ գործ կա, քանի որ քաղաքական դնթ-ի արդյունքում պարզվում է, որ այս «Հայկական վերածնունդը» ապօրինի զավակ է, և Բաղդասարյանը գողացել է 11 երկրներում ձևավորված հայկական վերածնունդ շարժումն ու փորձում է սեփականացնել: Այնինչ սփյուռքում գործող այս շարժումն, ըստ որոշ լուրերի, սատարում է Հայաստանում Ժիրայր Սեֆիլյանի ստեղծած «Հիմնադիր խորհրդարանին»:

Եվ արդյո՞ք պատահական զուգադիպություն էր, որ այս օրերին միաժամանակ շրջանառության մեջ դրվեց երկու թեզ ` նախ որ Ժիրայր Սեֆիլյանին շուտով ձերբակալելու են, իսկ Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի ձեռամբ կլինի հաջորդ նախագահը: Ժամանակին Պարույր Հայրիկյանը նախագահի և թեկնածուի ազդեցության տակ քավության նոխազ դարձրեց էպոսագետ ու նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանին, ով դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Դրվագը կրկնվում է հերոսների փոփոխությամբ և մի տարբերությանբ, որ լարախաղացն ավելի ճկուն է, բազմափորձ, և մարդ, ով այլևս կորցնելու ոչինչ չունի: Իսկ սարսափելին նա է, ով կորցնելու ոչինչ չունի:

Ուրեմն առաջ մինչև նախագահ: