Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Հասարակություն

Ալեն, երբ գիրք գրելիս լինես՝ ձեր «անբարոյականության դրսևորումների» մասին չմոռանաս

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը շատ ծանր է տարել, որ իր տան մոտ սև պաստառ են կախել: Նա այն որակել է «անբարոյականության դրսևորում»...

Թերևս սա այն եզակի դեպքն է, որ կհամաձայնենք Սիմոնյան Ալենի հետ: Սա անբարոյականություն է, որի հեղինակները այն ընդօրինակել են հենց Ալենից, նրա հետ քայլարածներից ու նրա հետ էլ իշխանության եկածներից... Վերջիններս նախկին իշխանության ներկայացուցիչների անուններով սև ժապավեններով ողողել էին քաղաքի բոլոր փողոցները... 

Այն ժամանակ կարելի էր, հիմա ո՞չ... 

Իհարկե Ալենը ևս չի մոռացել դա և, քանի որ արջն իր ահից է գոռում, ուստի նա իր անունով սև ժապավենի հետ կապված վրդովմունքն արտահայտելիս՝ նախապես նշել է, թե ինքն այն ժամանակ էլ իբր կողմնակից չի եղել նման երևույթների...

Իսկապե՞ս...

Ենթադրենք դա դու ինքդ չես արել, բայց ինչո՞ւ այդ պահին չկանգնեցիր ու չհայտարարեցիր, թե՝ չի կարելի, դադարեցրեք, սիրուն չէ...

Իսկ ինչո՞ւ մինչ օրս չես անդրադարձել այդ հարցին ու, արդեն որպես ԱԺ փոխնախագահ, չես բարձրաձայնել, որ նման գործողությունները ճիշտ չեն...

Ի վերջո, կարող էիր չէ՞, ինչ-որ բան անել, թեկուզ ֆեյսբուքում մեկնաբանություն թողնել, բայց չարեցիր, հիմա սիրտդ մղկտում է ու խոսում ես, որովհետև կաշվիդ վրա ես զգում, թե ինչ է նշանակում կենդանի լինել ու գրվել մեռած մարդկանց ցուցակում, հատկապես, որ քո մոտ նոր է սկսել կյանքը, նոր ես սկսել կլորանալ ու հասկանալ փողի համը՝ ոչինչ չանելով աշխատավարձ ստանալ, իսկ ստատուսների համար՝ պարգևավճար...

Այնպես որ՝ վրդովվիր, ճիշտ ես անում, այդպես վրդովվել ու նեղվել են իրենց երեխաների լացող աչքերին նայող հայրերն ու մայրերը, ովքեր փորձել են համոզել իրենց նեղսրտած երեխաներին, որ այդ սև ժապավենններն իրենց հետ կապ չունեն, որ դա ուրիշի համար է ու էլի նման բացատրություններ... 

Չենք փորձի երկար լինել ու բարոյահոգեբանական խրատներ կարդալ, միայն մի հորդոր.

Մի ալարի, ու գիրք գրի... բայց երբ գրելիս լինես «100 քայլ, թե ինչպես արագ ձախողել ընդդիմադիր պայքարը» խորագրով, չմոռանաս նաև գրել մեկ ուրիշ պատմության մասին գիրք «100 քայլ, թե ինչպես փլուզել երկիրն ու կոտորել սերունդը»...

Այնպես որ, երբ գրելիս լինես՝ ձեր «անբարոյականության դրսևորումների» մասին չմոռանաս, Ալե՛ն․․․