Թուրքիան ուժեղացնում է թուրք-սիրիական սահմանի հսկողությունը
Թուրքիան ուժեղացնում է թուրք-սիրիական սահմանի հսկողությունը: Գազիանթեփի շրջանի Քարամըշ բնակավայրի շրջանում` Եփրատ գետի վրա գտնվող մի կղզյակ, հայտարարվել է հատուկ պահպանվող գոտի և 15 օրով արգելվել է այնտեղ մարդկանց և ամեն տեսակի տեխնիկայի մուտքն ու ելքը: Այս մասին տեղեկացնում է sondakika.com կայքը: Դեկտեմբեի 11-ի 13.00-ից մինչև դեկտեմբերի 25-ը 13.00-ն այնտեղ արգելված է ամեն տեսակի շարժը:
Այս մասին հայտարարվել է շրջանային ոստիկանության և սահմանային պահպանման վարչությունների կոմից: Ըստ հայտարարության` այստեղ կառուցվելու են բետոնյա շինություններ, որոնք օգնելու են ավելի էֆեկտիվ հսկել սահմանը: Նշվում է նաև, որ այս հատվածից Սիրիայի զինված քրդական խմբերն անցնում են Թուրքիա: Սահմանային այս գործողություններն ուղղված են ԻՊ-ի զինյալների և քրդական զինված խմբերի դեմ`նպատակ ունենալով խոչընդոտել նրանց անցումը Թուրքիա: