Նիկոլ Փաշինյանի հայցը իմ դեմ նիստը նշանակված է․ Սոֆյա Հովսեփյանը դեռ փաստաբան չունի Վերլուծաբանը Փաշինյանի ելույթից մի ուշագրավ դրվագ է առանձնացրելԳևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնումԿքննարկվեն ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները. մեկնարկել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովըՀաղարծին գյուղի խմելու ջրից մեզի հոտ է գալիս․ «Հրապարակ»Հանգստայան օրերին տեղումներ չեն լինի«Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անցԱբբաս Արաղչին խոսել է Իրանի միջուկային զենք ունենալու մասինՀաջորդ քառօրյան թեժ է լինելու. «Հրապարակ»Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»Մի գործիքակազմ է մնացել՝ իշխանությունը պահելու համար. «Հրապարակ»35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ»Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» 8 տարում ընդամենը 23 ընտանիքի են բնակարանի փող տվել. «Հրապարակ»Եմենի հուսթիները շարունակում են հարվածներ հասցնել Սաուդյան ԱրաբիայինԻնքնության... «ֆորմատ». «Փաստ»Ընդդիմությունը սխալների ուղղում է անելու. «Հրապարակ»TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ»Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել. «Հրապարակ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչել
Հասարակություն

Հայհոյանքների տեղատարափն ու Նիկոլի պահապանների արջի ծառայությունը․ թշնամին մոտ է Սյունիքին (լուսանկարներ)

Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Սյունիքում կանխատեսելի էր՝ դանակը ոսկորին է հասել։ 

Շատ նորմալ էր, որ սյունեցիները մերժեցին վարչապետ Փաշինյան Նիկոլի մուտը Սյունիք։ Այսինքն՝ այն մարդու, ով հանձնել է թշնամուն Արցախի մեծ մասը, տարածքներ Սյունիքից և պատրաստվում է թշնամու առաջ բացել Սյունիքի դարբասները։

Շատ նորմալ է, որ սյունեցիներն իրենց հողը կորցնելու մտավախությամբ դուրս էին եկել փակելու կապիտուլյանտի առաջ Սյունիքի մուտքը, որպեսզի նրա ձեռքերը չհասնեն արգելված տարածքներին։

Շատ նորմալ էր, որ հայրենի հողից իրենց զրկողին ու Արցախյան պատերազմում մեծաքանակ զոհերի մեղավորին սյունեցիները դիմավորցին հարայ-հրոցով ու հայհոյանքներով․․․

Նորմալ չէ այն, որ ունեզրկման եզրին կանգնած ու հարազատներ կորցրած մարդկանց արարքը, ովքեր անգամ Փաշինյանի մուտքն էին փակել դեպի զոհվածների գերեզման, որակվում է որպես «նախկինների կազմակերպած սադրանք»․․․

Այն բանից հետո, երբ սյունեցիները կռվի բռնվեցին Նիկոլի անվտանգությունն ապահովող ծառայողների հետ ու հայհոյեցին նրան, նրա թիմակիցները լծվեցին պաշտպանության գործին։

Նախ Փաշինյանների ընտանիքին պատկանող armtimes.com-ը դաշտ նետեց լուր, թե իբր տեղի ունեցողը սադրան է, ապա Աժ փոխխոսնակ, Փաշինյանի պահապան-վահան դարձած Ալեն Սիմոնյանը նետվեց թևերը փռելու և պաշտպանելու իր «босс»-ին, թե՝ տեսեք իրական կապանցիներն ինչ լավ են դիմավորել մեր սրտի վարչապետին։

Նա նաև նկարներ է հրապարակել և կից գրել․ 

«Հենց հիմա Կապանում, առանց սադրիչների»։

Իհարկե առայժմ չենք կարող ասել, թե որտեղից են պեղել այս մի ձեռքի մատների վրա հաշված քաղաքացիներին, բայց չի բացառվում, որ նրանք կամ դրա համար լավ վարձատրվել են, կամ կապանցի իմքայլականներից որևէ մեկի բարեկամն են․․․ 

 

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ևս անցել է հակագրոհի։ Նա ևս լուսանկար է տեղադրել և կից գրել․

Պաշտպանության նետված 2 պահապանների դեպքում էլ, թեկուզ հենց իրենց իսկ կողմից տեղադրված նկարներում, երևում է, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները հսկում որպեսզի անցանկալի մարդիկ չմոտենան Փաշինյանին։ Եթե իսկապես ամեն ինչ այդպես ջերմ ու լուսավոր է, և Նիկոլը ցանկալի մարդ էր Կապանում, ապա ինչո՞վ է պայմանավորված նրա ձեռքը սեղմողների սակավաթիվ լինելն ու անվտանգության աշխատակիցների բազմաթիվ լինելը․․․

Իհակե ակնհայտ է, որ այս բեմականացումը պատրաստվել է իրադարձություններին օնլայն հետևողներին մոլորեցնելու, կամ ինչպես ասում են, մոնիպուլիացիայի ենթարկելու համար։

Այս բեմականացումները Նիկոլին հետևել են ամբողջ կյանքի ընթացքում, պարզապես հիմա դրանց որակն ու ասելիքն է փոխել։

Բայց այս ամենի մեջ ցավալին այն է, որ, որ ընդհանուր թոհուբոհի մեջ, կորչում է իրականությունն ու իրավիճակի իրական պատկերն անհետանում է օրակարգից։

Իրականում Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, որը շատ վարպետորեն քողարկվեց քաղաքացիների հայհոյանքների ներքո Փաշինյանի «զբոսանքի» ժամանակ․․․

Նա չգիտե՞ր, որ քաղաքացիներն իրեն չեն սպասում Սյունիքում, որ ինքը անցանկալի է, նա չգիտե՞ր, թե ինչ արձագանք կարող է լինել․․․ իհակե գիտեր, և չի բացառվում, մինչ Նիկոլը հայհոյանքների տարափի տակ չափչփում էր փողոցներն ու սկանդալների առիթ տալիս՝ սահմանին տեղի էին ունենում իրադարձություններ, որոնք պետք է այդ պահին ուշադրության կենտրոնում չլինեին․․․

Ամեն դեպքում այս պահի խնդիրը մեկն է՝ Սյունիքը վտանգված է, սյունեցիների ճակատագիրը՝ անորոշ, իսկ երևանաբնակների և մյուս մարզերի բնակիչների լինելիությունը՝ հարցականի տակ․․․