Հայաստանը մենք ինքներս ենք էսպիսին դարձրել. Գևորգ Կոստանյան
«Տեսանյութի մոնտաժված լինելու մասին հետեւություն կարող է լինել միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքում, իսկ մինչեւ այդ որեւէ մեկը, այդ թվում նաեւ ես, չի կարող խոսել տեսանյութերի մոնտաժված լինելու մասին»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ հավելելով, որ ինքը չի լսել վարչապետի այն հայտարարությունը, թե ընտրախախտումների վերաբերյալ տեսանյութերը մոնտաժված են:
Ընդհանուր առմամբ հանրաքվեի ժամանակ տեղի ունեցած ընտրախախտումներին անդրադառնալիս, լրագրողներից մեկի հարցին, թե ինչ է զգում դատախազն այս պատկերը ներկյացնելիս, արդյոք ուրախ է, որ հայ է, Գևորգ Կոստանյանը նախ զամացավ հնչեցրած հարցի համար, ապա պատասխանեց.
«Չեմ հասկանում, թե ինչու եք նման բան հարցնում: Այո, ես ուրախ եմ, որ հայ եմ, և իմ երեխաները հայ են: Վստահ եմ, որ Հայաստանը լավ ապագա է ունենալու: Հայաստանը մենք ինքներս ենք էսպիսին դարձնել: Մենք ինչքանով ու ինչպես աշխատում ենք մեր երկրի համար, այդպիսի երկիր էլ ունենք»,-ասաց գլխավոր դատախազը: