Սերխիո Ագուերոն կտեղափոխվի «Բարսելոնա»
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն պատրաստ է այս ամառ տեղափոխվել «Բարսելոնա»: Ըստ Beteve-ի ՝ խաղացողը տեղեկացրել է ընտանիքին ու ընկերներին, որ կատալոնացիների հետ երկու մրցաշրջանի պայմանագիր կկնքի:
Արգենտինացու ներկայիս համաձայնությունը «Ման Սիթիի» հետ հաշվարկվում է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը:
Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 9 խաղ և դարձել 1 գոլի հեղինակ: