«ՊՍԺ»-ի նախագահը հաստատել է, որ Կիլիան Մբապպեն կմնա թիմում
«ՊՍԺ»-ի նախագահը պատասխանել է` արդյո՞ք հարձակվող Կիլիան Մբապպեն կշարունակի խաղալ փարիզցիների կազմում:
- Մբապպեն կմնա՞ «ՊՍԺ»-ում:
- Այո', միանշանակ,-ասել է թիմի նախագահը El Chiringuito- ի եթերում:
Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 23 գոլ է խփել առաջնության 28 խաղում: Ընդգծենք, որ ֆրանսիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։