«Խփե՛ք դրանց, խփե՛ք». գտնվել է հայտնի տեսանյութի հրամանատարի՝ Արթուր Հակոբյանի աճյունը (տեսանյութ)
«Զինուժ»-ի լրագրող Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գտանք: Անդարձ կորցրինք: Հերոսին:
Զոհվեց առանց նահանջի: Անմահացավ առաջնորդելով զորքին:
Պահն է վերջին հրաժեշտի: Մեր ավագ ընկերոջը, մեր լավագույն սպային:
Արթուր Հակոբյանի հոգեհանգիստը` հինգշաբթի է: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Փառք և պատիվ քեզ, Հակոբյան ջան:»