Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն Ալեքսանյան
Մամուլ

Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե՞ Բաքվի, ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին․ Ստանիսլավ Տարասովը՝ հայ ռազմագերիների հարցի մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սոցիալական ցանցերի հայկա­կան տիրույթում հակառուսա­կան տրամադրությունները, ինչպեսև ենթադրվում էր, երեկ հա­սել էին գագաթնակետին: ԵԽԽՎ-ում հայ ռազմագերիների հարցի հետ կապված քվեարկությունը, որի ժամանակ Ռուսաստանի ներկայա­ցուցիչները դեմ են քվեարկել, վրդո­վեցրել է մարդկանց: Այս նուրբ և ցավոտ հարցի՝ ռազմագերիների հետ կապված հայկական արձագանքը միանշանակ է: Մենք ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է ՌԴ-ն այդպես վարվում իր ռազմավա­րական դաշնակցի հետ, այն էլ այն դեպքում, Երբ Հայաստանը բոլոր միջազգային հարթակներում, նույն՝ Ղրիմի հարցում մշտապես քվեարկել է Ռուսաստանի օգտին և նրա հետ համակարգված:

Պարոն Կոլերովը հայտարարեց. «Հայաստանում պետք է ադեկվատ ըմբռնում լինի առ այն, որ քվեարկությունը, որի մասին խոսում եք, փաթեթային էր՝ Ալեքսեյ Նավալնիի հարցը ևս նե­րառված էր: Եվ ՌԴ-ն սկզբունքորեն, ոչ մի պարագայում չէր կարող Ալեքսեյ Նավալնիի հարցով որևէ թեմայով քվեարկությանը կողմ լինել: Երկրորդ, եթե Հայաստանում սա չեն հասկա­նում, չեն տեսնում ու չեն ուզում տեսնել, ապա դաշնակցային հարա­բերությունների մասին խոսել իրոք չարժե: Դաշնակիցը պետք է ունենա աչքեր, պետք է հասկանա, որ եթե ուզում եք, որպեսզի Ռուսաստանն ընտրություն կատարի ձեր և իր շահերի միջև, ապա ՌԴ-ն միշտ կընտրի իր շահը»:

Ավելին՝ պարոն Կոլերովը շատ պատկերավոր նկարագրեց իրենց պատվիրակության վիճակը, որը, իր ասելով, կանգնած է եղել իրենց շահերի և «Նավալնիի պարանը սեփական ձեռքերով իր կախա­ղանին» փաթաթելու հեռանկարի առաջ: Ցավոք, մեր խոսակցությունը տեղի էր ունեցել մինչև հայտնի դառնալը, որ ի սկզբանե ԵԽԽՎ բյուրոն համաձայնություն էր տվել հայ ռազմագերիներին վերաբերող հարցի՝ փաթեթով քվեարկության ներկայացնելուն, սակայն Ադրբեջանի ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի միջնորդությամբ հարցը դրվել է առանձին քվեարկության, որին էլ դեմ և ձեռնպահ են քվեարկել Ռուսաստանի պատվիրակության անդամները:

Ավելի ուշ պարոն Կոլերովի հետ կապվել չհաջողվեց, սակայն մինչ այդ այս թեմայի շրջա­նակում նրան հիշեցրել էինք, որ, ի տարբերություն ՌԴ-ի, 2014 և 2018 թթ. Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ղրիմում իրավիճա­կի վերաբերյալ Ուկրաինայի ներկա­յացրած բանաձևի քվեարկությա­նը, որի բանաձևի տեքստում Ռուսաստանը քննադատության էր ենթարկվում թերակղզու բնակիչնե­րի իրավունքները խախտելու ու խտրական քաղաքականություն վա­րելու մեջ, Հայաստանը, հակադրվելով բանաձևի օգտին հանդես եկած 73 պետություններին, եղել էր 23 դեմե­րից մեկը՝ Բելառուսի ու Ռուսաստա­նի, Ղազախստանի ու Ուզբեկստա­նի հետ մի ճամբարում: Իսկ, օրի­նակ, Ղրղզստանն ու Տաջիկստանը ձեռնպահ էին մնացել, չէին քվեարկել Թուրքմենստանն ու Ադրբեջանը: Նա, ի պատասխան, ասաց. «Նորից Ձեր ուշադրությունն եմ հրավիրում՝ փա­թեթով էր այդ հարցը»:

Տեղեկացել էինք, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները փորձում են կապ հաստատել ռուս գործընկերների հետ՝ հասկանալու համար, թե որն է գերի­ների հարցի քննարկմանը նրանցից մի քանիսի դեմ լինելու պատճառը: Մարուքյանը հայտնել էր, թե ռուսա­կան պատվիրակությունից իրենց հայտնել են, որ կոմունիկացիայի խնդիր է, առցանց են քվեարկել: Մարուքյանն առաջարկեց սպասել օրվա ելույթներին, և եթե ռուսական կողմից ելույթներ լինեն ու աջակցեն հայկա­կան կողմին, կստացվի, որ տեխնիկա­կան խնդիր էր ընդամենը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ՝ 21, ձեռնպահ՝ 18: Դեմ քվեարկածներից 5-ը ռուսական պատվիրակության անդամներն են եղել, իսկ ևս 7-ը ձեռնպահ են մնացել:

Զրուցեցինք նաև Ստանիսլավ Տարասովի հետ, որը հայտա­րարեց. «Ի՜նչ ԵԽԽՎ, պայմանավորվեք Բաքվի հետ, դուք ԵԽԽՎ-ի հե՞տ եք պատերազմել, թե Բաքվի, իրենց հետ պայմանավորվեք: Եվ ԵԽԽՎ-մխխվների միջոցով Բաքվի վրա դուրս գալը հիմարություն է»: Իսկ ինչո՞ւ է Ռուսաստանը պահանջում, որ Հայաստանը «ՄԱԿ-մուկ»-երում քվեարկի այնպես, ինչպես ՌԴ-ն:

Տարասովն ի պատասխան ասաց, որ դրանք միանգամայն տարբեր բաներ են: «Դուք պատերազմել եք, դուք ունեք ռազմագերիներ: Պետք է կարողանալ պայմանավորվել Բաքվի հետ: Ի՞նչ եք ուզում ԵԽԽՎ-ի միջոցով ստանալ Բաքվից, որը ԵԽԽՎ-ին, ռուսերեն ասած, 3 տառով մի տեղ է ուղարկում: Ե՞րբ է Ադրբեջանը լսել ԵԽԽՎ-ին: Իսկ մենք այդ ԵԽԽՎ-ից ուզում ենք հեռանալ Ուկրաինայի պատճառով: Ու ձեր այդ նախարա­րը, ёлки палки, ինչ-որ մի գավառա­միտ ընկեր է: Պետք է զանգել Բաքու, հանդիպել իր գործընկերոջը, ազգա­նունը Բայրամով էր, այնպես չէ՞... Ուղիղ պետք է հարցերը լուծել, ոչ թե ռազմագերիներին վերադարձնելու համար սկանդալներ սարքել»:

Հիշեցնենք, որ ՌԴ-ն մշտապես հանդես է գալիս արդարության առա­ջամարտիկի կերպարում և մշտապես Արևմուտքին մեղադրում է երկակի ստանդարտների մեջ: Ս. Տարասովի բացատրություններից հետո նրան հարցրինք՝ փաստորեն, Ռուսաստանն էլ ունի երկակի ստանդարտներ: «Ի՞նչ ստանդարտներ, Ռուսաստա­նի՞ ռազմագերիներն են Բաքվում: Ուրեմն՝ չեք ուզում նրանց վերա­դարձնել ու փոխարենը քաղաքական շոուներ եք կազմակերպում և դեռ մի բան էլ Ռուսաստանի հետ հարաբե­րություններ եք պարզում: Հա, ասենք թե այլ կերպ քվեարկեինք, դա ինչ-որ մի բան փոխելո՞ւ էր՝ ոչ»:

Տարասովը նաև հավելեց, որ ռուսական կողմին հայտնի չէ, թե Ադրբեջանի ինչին են պետք հայ ռազմագերիները: «Բաց թողեք այդ տղաներին, ձեր խնդիրները լուծել եք, նրանք ձեր ինչի՞ն են պետք»,-Ադրբեջանին ուղղված հարց հնչեցրեց Տա­րասովը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։