ԱՄՆ-ում ոստիկանները կրակել և սպանել են 16-ամյա սևամորթ ցուցարար աղջկա
16-ամյա սևամորթ աղջիկ Մաքայ Բրայանտը գնդակահարվել է ոստիկանի կողմից Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, երբ ցուցարարները սկսել են հավաքվել քաղաքի ոստիկանության շենքի մոտ: Այս մասին հայտնում է տեղական 10TV-ն:
Հասարակական կարգի խախտման պատճառով ոստիկանությունը կանչվել է ցուցարարների հավաքի վայր:
Ոստիկանության կողմից հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել Բրայանթի վրա, երբ նա դանակով հարձակվել է մեկ այլ աղջկա վրա:
Աղջիկը գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցի ճանապարհին: