Վլադիմիր Զելենսկին Վլադիմիր Պուտինին կոչ է արել հանդիպել Դոնբասի տարածքում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին կոչ է արել հանդիպել «ուկրաինական Դոնբասի ցանկացած վայրում, որտեղ պատերազմ է»:
Համապատասխան նախաձեռնության մասին պետության ղեկավարը հայտարարել է երկրում անվտանգության իրավիճակին վերաբերող ուղերձում, որը հրապարակվել է Telegram–ում:
Նա նշել է, որ Կի7ը մտահոգված է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժով ՝ հավելելով, որ իր երկիրը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է դրան: Միևնույն ժամանակ, ըստ Զելենսկու, Ուկրաինան երբեք չի դադարի դիվանագիտության միջոցով պայքարել խաղաղության համար:
Զելենսկին նշել է, որ պատերազմի դեպքում երկու կողմերն էլ պարտվում են, և մենք խոսում ենք միլիոնավոր մարդկային կյանքի մասին: